Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ցտեսությո՛ւն, Սոչի, ողջո՛ւյն, Փհյոնչհան

Ցտեսությո՛ւն, Սոչի,  ողջո՛ւյն, Փհյոնչհան
25.02.2014 | 11:41

Փետրվարի 23-ին ազդարարվեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը: Ավարտվեց նույնքան շքեղ հանդիսությամբ, որքան շքեղությամբ բացվել էր: Միայն ու միայն բարի նախանձով կարելի է խոսել ռուսների արածի մասին, ու սա ոչ միայն էսթետիկական մակարդակով մատուցման կտրվածքով: Այդ ամենը հրաշալիորեն միաձուլվեց տեխնիկայի ընձեռած հնարավորություններին ու հեքիաթը կրկնակի հեքիաթի վերածեց: Մի խոսքով, ոչ թե լավ էր, այլ ապշեցուցիչ լավ, իսկ ինչ վերաբերում է ձվի մեջ մազ փնտրողներին, նրանք միշտ էլ եղել են, կան ու կլինեն: Նկատի ունեմ նաև չբացված օղակներից մեկը, դա ուժեղին, կարողին յուրահատուկ ինքնահեգնանքով կրկնելն ու բացելը: Իհարկե, սույնի առնչությամբ խորք գնացող իմ մեկնաբանությունն ունեմ, սակայն սեփական կարծիքս թույլ տվեք համեստորեն չփաթաթել ընթերցողի վզին:
Ռուսները կազմակերպեցին ու իրականացրին փայլուն օլիմպիադա բոլոր առումներով: Բա մարզական հաջողություննե՞րը։ Մի՞թե կա մեկը, ում չհմայեցին նրանց մրցելույթները շորթ-տրեկում, գեղասահքում, դահուկավազքի ու բիաթլոնի վերջին մրցելույթներում։ Ո՞ր մեկն ասես, ո՞ր մեկին և ո՞ւմ առավելություն տաս: Իսկ նրանց լրագրողների պատրաստվածության մակարդա՞կը։ Է՜, ինչքան աղուհաց ունենք ուտելու: Կասեի ու շատ բան ունեմ ասելու խաղերի մասին, սակայն այս ամենը իմաստավորելու և վերաիմաստավորելու ժամանակ է պետք, և ինչի՞ մասին խոսեմ, որ տասը չավելացնեք, ի՞նչը մանրամասնեմ, որ մնացածների չմանրամասնածից դժգոհ չմնաք: ՈՒ որպեսզի իրարից նեղացած կամ անբավարարված չհեռանանք, թույլ տվեք այստեղ էլ վերջակետ դնել, սակայն պայմանով, որ հետագա նյութերի ընթացքում տարբեր առիթներով կունենանք մանրամասներ հաղորդելու, նուրբ դիտարկումներ անելու, ու դրանում ինձ կօգնեք և դուք՝ ձեր նուրբ դիտողականությամբ, սպորտը հասկանալու ձեր փայլուն իմացությամբ: Մի խոսքով, պայմանավորվում ենք. գործելու ենք թիկունք թիկունքի տված, իսկ մինչ վերջնական բաժանումը կրկին ասենք` փայլուն էր Սոչին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ